Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել հայ գերիներից Դավիդյան Արթուրը
Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել հայ գերիներից Դավիդյան Արթուրը
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը վստահեցնում է՝ բոլորին էլ պարզ է, թե ինչ գործունեություն է վարում ՀՀ կառավարությունը Ադրբեջանում գտնվող հայ գերիներին վերադարձնելու համար:
«Այս պահին Հայաստան է վերադարձվում Դավիդյան Արթուրը, որը Արցախի սահմանը անցել է 2021 թվականի օգոստոսին», – Ազգային ժողովում հայտարարեց Պապիկյանը:
Նա ասաց, որ Դավիդյանն արդեն Հայաստանի Հանրապետությունում է:
Պապիկյանի խոսքով՝ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են գերիներին վերադարձնելու համար:
Նշենք, որ դեռևս օգոստոսի 22-ից Սյունիքի Սև լճի հատվածից անհետ կորած էր համարվում պայմանագրային զինծառայող Արթուր Դավիդյանը։