Ազատ խոսքՄամուլ

«Հայաստանը տվեց առաջին թյուրքական միջանցքը». Վարուժան Գեղամյան

«Հայաստանը տվեց առաջին թյուրքական միջանցքը». Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏՎԵՑ ԱՌԱՋԻՆ ԹՅՈՒՐՔԱԿԱՆ ՄԻՋԱՆՑՔԸ

Այս առավոտյան, նախնական տվյալներով, պարզ դարձավ, որ Ադրբեջանը ներքին թռիչք է իրականացրել դեպի Նախիջևան՝ անցնելով Հայաստանի Հանրապետության տարածքով։ Սա, ըստ էության, Ադրբեջան-Նախիևջան-Թուրքիա («թյուրքական») միջանցքի առաջին բաղադրիչն էր՝ օդային միջանցքը, որի մասին պարզապես կերազեին Ադրբեջանում, եթե չլիներ կապիտուլիանտը։

adrbejan inqnatir

Մեկ անգամ էլ բացատրեմ այս ամենի կարևորությունը։

Ադրբեջան պետության ստեղծման առաջին վայրկյանից (և նույնիսկ այն ժամանակ, երբ Կովկասում թյուրքական պետություն ստեղծելու գաղափարը դեռևս Օսմանյան քաղաքական գործիչների և մտավորականների գլխում էր կամ թղթի վրա), խնդիր էր դրված ուղիղ կապով միավորել Օսմանյան կայսրությունը (ապա՝ Թուրքիան) սեփական նախագծին՝ Ադրբեջան պետության հետ։

Դրա համար կար միայն մեկ՝ թե՛ աշխարհագրորեն, թե՛ աշխարհաքաղաքականորեն հնարավոր տարբերակ՝ նվաճել հայկական Նախիջևանի, Սյունիքի և Արցախի տարածքները և ուղիղ կապվել Բաքվի հետ։

baku nakhijevan

1918-1921թթ. ընթացքում դա ստացվեց իրականացնել միայն մասնակիորեն՝ Նախիջևանն ու Արցախը անցան Ադրբեջանին, Սյունիքը մնաց հայկական և կապը չստացվեց։ Անկախությունից հետո մենք կարողացանք ոչ միայն Սյունիքը պաշտպանել, այլ հետ բերել Արցախը, այդպիսով կրկնակի բացառելով միջանցքի հնարավորությունը և մեծացնելով մեր սեփական աշխարհաքաղաքական կշիռը։

Այսօր էլ «Միջանցք» անունը ստացած այս խնդիրը լուծելու պարագայում ոչ միայն Թուրքիան է դառնում եվրասիական գերտերություն, այլև Ադրբեջանն է լուծում իր գլխավոր խնդիրները՝ Նախիջևանի լիարժեք յուրացում և հայկական Սյունիքի և Արցախի սողացող նվաճում երկու կողմից։

2020թ. Հայաստանում գործող կապիտուլիացիոն ռեժիմը, հանուն սեփական իշխանությունը պահելու, համաձայնեց կատարել Թուրքիայի և Ադրբեջանի գլխավոր պահանջը և կապ տրամադրել այդ երկուսին սեփական տարածքով։ Այսօր առավոտյան արդեն պաշտոնապես տրվեց միջանցքի օդային հատվածը։

Հենց այսպիսի դեպքերն են լիարժեք ապացուցում, որ ՀՀ-ում այսօր գործում է դե ֆակտո թուրքամետ իշխանություն։

Եթե կապիտուլիանտի գործունեությունը չկասեցվի ազգային ուժերի և արտաքին գործընկերների համագործակցությամբ, ապա օդային միջանցքից հետո հերթը կհասնի ցամաքային միջանցքին»։

Կիսվել