ԱշխարհՏեսանյութ

Մարգարիտա Սիմոնյանն առաջարկել է Կարսը և Արարատը վերադարձնել Ռուսաստանին (Տեսանյութ)

Մարգարիտա Սիմոնյանն առաջարկել է Կարսը և Արարատը վերադարձնել Ռուսաստանին (Տեսանյութ)

«Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի եթերում RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ ցանկանում է Արարատ լեռը և հայկական Կարս քաղաքը, որն այժմ գտնվում է Թուրքիայի արևելքում, վերադարձնել Ռուսաստանի կազմ:

«Ես, իհարկե, ուզում եմ վերադարձնել Կարսը և Արարատը Ռուսաստանին, որին պատկանել են մինչև Կարսի ամոթալի պայմանագիրը: Ես բավականին կայսերական, ռուսական գիտակցության մարդ եմ. կցանկանայի ամեն ինչ վերադարձնել», – ասել է Սիմոնյանը:

Մարգարիտա Սիմոնյան Տիգրան Քեոսայան

Մարգարիտա Սիմոնյանը ներբեռնել է այս հատվածը YouTube հարթակում և վերնագրել այն` «Մարգարիտա Սիմոնյանը Միխեիլ Սաակաշվիլիի մասին»:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում