ՄամուլՇոու-բիզնես

Չեմ կարողանում ասել Արմանին, որ չկաս․ Անահիտ Սիմոնյան

Չեմ կարողանում ասել Արմանին, որ չկաս․ Անահիտ Սիմոնյան

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը՝ երգիչ Հայկոյի կինը, գրառում է կատարել ինստագրամյան իր էջում և կից տեսանյութ հրապարակել։

«Դու միշտ կատակում էիր, որ արդեն մեծ ես եւ չես ապրի մինչեւ Արմանի հարսանիքը։ Ինչո՞ւ էիր այդպես կատակում եւ ինչու ինձ մենակ թողեցիր այդ մեծ ու դաժան աշխարհում։ Մեզ թողեցիր առանց հենարանի, առանց իմաստի։ Ես երբեք չեմ կարողանա մեր երեխայի սրտում լցնել քո տեղը։

Եվ չգիտեմ՝ ինչպես ասել նրանց այդ մասին, ես շատ եմ վախենում։ Դու բուժքրոջն ասում էիր, որ ես ուժեղ եմ, որ կլուծեմ յուրաքանչյուր հարց, բայց դու չէիր հասկանում, որ ես ուժեղ էի՝ զգալով, որ դու կաս, զգալով, որ եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, Արմանը հայր ունի, որը նրան երբեք թույլ չի տա նեղացնել։

hayko anahit simonyan 1

Առանց քեզ ես մնացի թույլ եւ անուժ, չեմ կարողանում ասել Արմանին։ Ես նրան փակել եմ տանը, որ փողոցում ոչ ոք նրան այդ մասին չասի, ես տեսնում եմ, թե ինչպես է նա ապրում իր մանկական կյանքով եւ պատկերացնում անգամ չունի, թե ինչու է ամբողջ աշխարհը սգում։

Եվ չեմ կարող նրան ասել, պարզապես չեմ կարող։ Ինչո՞ւ դա թողեցիր իմ ուսերին, ինչո՞ւ։ Հիմա բոլորն ասում են՝ ես պետք է ուժեղ լինեմ, պետք է մայր լինեմ, բայց ես չեմ կարող, ես չեմ կարող քեզ փոխարինել։ Ինչու է Աստված տանում լավագույններին։ Ինչո՞ւ։ Ես չեմ կարողանում գտնել այդ հարցի պատասխանը եւ երբեք չեմ կարողանա։

Տեսանյութը ստորև

Կիսվել