Աշխարհ

Ռուսաստանում ահաբեկչություն է կանխվել

Ռուսաստանում ահաբեկչություն է կանխվել

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը Վլադիվոստոկում ձերբակալել է նեոնացիստական խմբակի ղեկավարին, ով ահաբեկչություն է նախապատրաստած եղել։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ Հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Հայտնի է, որ նեոնացիստական խմբավորումը կոչվում է «Պրավիե Պրիմորյա», իսկ ձերբակալված առաջնորդը 2000 թվականի ծնունդ է։ Հայտարարությունից տեղեկանում ենք նաև, որ ահաբեկչությունը, որը նա պետք է իրականացներ, լինելու էր ինքնաշեն պայթուցիկի օգտագործումով։

Իր քայլով նա ցանկացել է ազդել իշխանությունների՝ միգրացիոն քաղաքականության ոլորտում կայացնելիք որոշումների վրա։

fsb

Ուժայինները իրականացված հատուկ գործողության ընթացքում առգրավվել են պայթուցիկ նյութի սինթեզման համար անհրաժեշտ բաղադրիչներ, ինքնաշեն պայթուցիկ նյութերի պատրաստման ուղեցույցներ, չորս միավոր սառը զենք, խմբավորման կանոնադրության տեքստը, որը պարունակում է բռնության գործադրությամբ հանցավոր գործողություններ կատարելու կոչեր։

Հարուցվել է քրեական գործ՝ «ահաբեկչական գործողության նախապատրաստության» հոդվածի հատկանիշներով։

Կիսվել