Ինչ է սպասվում հեղուկ գազ վաճառողներին. որքան կտուգանվեն
Ինչ է սպասվում հեղուկ գազ վաճառողներին. որքան կտուգանվեն
ArmLur.am-ը գրում է․ Հեղուկ գազի շուկայի նկատմամբ վերահսկողությունը կուժեղացվի: Կբարձրացվի գազի և բենզինի լցակայաններում չափագիտական կամ վառելիքի որակին առնչվող խախտումների համար սահմանված տուգանքների չափը:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ եթե հեղուկ գազ վաճառող տնտեսվարողները խախտումներ թույլ տան, ապա կարող են տուգանվել մեկ միլիոն դրամի չափով: Այսպես, լցակայաններում տնտեսավարողը պարտավոր է ցուցադրել տեղեկատվություն հեղուկ գազի տեսակի վերաբերյալ:
Ավելին, վաճառողը պարտավոր է վառելիքաբաշխիչ սարքավորումների մոտ տեղադրել ստուգաչափված տարա և սպառողի պահանջով հեղուկ վառելիքի վաճառքը իրականացնել այդ տարայի միջոցով:
Իսկ եթե հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետում վաճառողի կողմից ՀՀ կառավարության հաստատած պահանջներին համապատասխանող ստուգաչափված տարա չունենալը կամ դրա չափագիտական կանոնները և նորմերը խախտելը, տեղադրման և կիրառման կարգը խախտելը կամ սպառողի պահանջով հեղուկ վառելիքի վաճառքը այդ տարաների միջոցով չիրականացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 500 հազար դրամի չափով:
Նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում տուգանքի չափը կկազմի 1 մլն դրամ:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում