Աշխարհ

Ձգտելու եմ Ալիևին և Էրդողանին պատասխանատվության ենթարկել իրենց գործողությունների համար. Ֆրենկ Փալոնե

Ձգտելու եմ Ալիևին և Էրդողանին պատասխանատվության ենթարկել իրենց գործողությունների համար. Ֆրենկ Փալոնե

Ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն խոստացել է շարունակել ձգտել Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներին պատասխանատվության ենթարկել՝ կապված Արցախի դեմ ագրեսիայի հետ:

«Այսօր լրանում է Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի վրա հարձակման տարելիցը:

Հաջորդած վեցշաբաթյա պատերազմի ժամանակ աշխարհը ականատես եղավ խաղաղ բնակիչների վրա հարձակումների և մարդու իրավունքների սարսափելի խախտումների»,-գրել է նա Twitter-ում:

aliev erdogan

«Համաշխարհային առաջնորդները հրաժարվել են օգտագործել արյունահեղությունը դադարեցնելու դիվանագիտական ​​գործիքները՝ ներառյալ Ալիևի և Էրդողանի դեմ պատժամիջոցները:

Մեկ տարի անց այս գործողությունները մնում են անհրաժեշտ՝ ապակայունացման հետագա ջանքերը կանխելու և Ադրբեջանում պահվող հայերի վերադարձն ապահովելու համար», – հավելել է նա:

«Ես կշարունակեմ աշխատել, որպեսզի ապահովեմ, որ Ալիևն և Էրդողանը պատասխանատվության ենթարկվեն իրենց գործողությունների համար: Նաև կշարունակեմ ձգտել ստանալ ԱՄՆ-ի աջակցությունը՝ օգնելու Արցախին ժողովրդին վերականգնել իրենց հայրենիքը», – նշել է կոնգրեսականը:

Կիսվել