Աշխարհ

«Իշխանափոխությունը Հայաստանում չի բերել իրական փոփոխությունների». Ալիև

«Իշխանափոխությունը Հայաստանում չի բերել իրական փոփոխությունների». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում ունեցած ելույթի ժամանակ, անդրադարձել է ՀՀ նախկին և ներկա իշխանությունների գործողություններին:

«2018 թվականին Հայաստանում տապալվեց Քոչարյան-Սարգսյան ռազմական հանցագործների ռեժիմը: Մենք որոշակի հույսեր ունեինք, որ ՀՀ նոր կառավարությունը լուրջ մասնակցություն կունենա բանակցություններում:

2018-2019թթ-ը եղել է նախկին շփման գծի ամենահանգիստ ժամանակահատվածը: Սակայն Հայաստանում իշխանափոխությունը չի բերել իրական փոփոխությունների»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

իլհամ ալիև

«ՀՀ կառավարությունը հանդես եկավ սադրիչ մի շարք գործողություններով և հայտարարություններով, ինչպիսին է՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ»: Այն ժամանակվա պաշտպանության նախարարաը բացահայտ կերպով սպառնաց Ադրբեջանին՝ նոր ագրեսիայով և օկուպացիայով: Առաջ քաշելով անընդունելի և անհիմն «յոթ պայմանները», Հայաստանը պահանջեց փոխել բանակցությունների ձևաչափը, ամեն ինչ սկսել զրոյից:

Ձևաչափի փոփոխության փորձը տհաճ անակնկալ եղավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար»,- ասել է Ալիևը:

Կիսվել