38-ամյա տղամարդը Hyundai-ով մոտ 200 մետր գահավիժել է անդունդը. նա երեկվանից որոնվում էր հարազատների կողմից
38-ամյա տղամարդը Hyundai-ով մոտ 200 մետր գահավիժել է անդունդը. նա երեկվանից որոնվում էր հարազատների կողմից
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:
Ժամը 17:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Ջերմուկի խաչմերուկից դեպի Ջերմուկ տանող ճանապարհի 2-րդ կմ հատվածում Hyundai Galloper մակնիշի ավտոմեքենան մոտ 200 մետր գահավիժել է անդունդը և կան կասկածներ, որ հնարավոր է, տուժած քաղաքացի կամ քաղաքացիներ լինեն:
Փրկարարներն ու ոստիկանները Վայքի հիվանդանոցի բժիշկների հետ քաղաքացիների օգնությամբ մեծ դժվարությամբ տղամարդու դին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ մահացածը Վայոց Ձորի մարզի բնակիչ, 38-ամյա Սեդրակ Մարտիրոսյանն էր, ում երեկվանից հարազատները որոնում էին: