Մամուլ

«Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին հայրենադարձելու հարցը հասավ ԱՄՆ Կոնգրես». Անի Սամսոնյան

«Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին հայրենադարձելու հարցը հասավ ԱՄՆ Կոնգրես». Անի Սամսոնյան

ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին հայրենադարձելու հարցը հասավ ԱՄՆ Կոնգրես։ Այն կքննարկվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ԱՄՆ Հայ դատի և ամերիկացի կոնգրեսականներ Ադամ Շիֆի, Թոնի Կարդենասի և Բրեդ Շերմանի ջանքերով։

անի սամսոնյան

Ներկայացրած փոփոխություններով նրանք պահանջում են Ադրբեջանից ազատ արձակել հայ ռազմագերիներին, հետաքննել Ադրբեջանի կողմից Արցախյան 2020 թվականի պատերազմի ընթացքում կատարած հանցագործությունները և խաղաղ բնակչության դեմ օգտագործված անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործումը։

Սպասենք առաջիկա քննարկումներին և հուսանք, որ ԱՄՆ կոնգրեսականները կկարողանան արդյունավետ կերպով ներկայացնել Ադրբեջանի պատասխանատվության հարցը»։

Կիսվել