Աշխարհ

Պարզվել է Պերմի համալսարանում կրակոցների հեղինակի ինքնությունը

Պարզվել է Պերմի համալսարանում կրակոցների հեղինակի ինքնությունը

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտնի է դարձել այսօր՝ Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանի մոտ հրաձգության հեղինակի ինքնությունը:

Նա 18-ամյա Թիմուր Բեկմանսուրովն է: ՌԴ քննչական կոմիտեի հաղորդմամբ, վերջինը զենքը ձեռք է բերել ընթացիկ տարվա մայիսին: Սոցցանցում տարածվել է հանցագործի թողած նամակը.

perm hamalsaran krakocner

«Ամեն բան արհեստական է՝ ինչպես երազում: Ամեն օրը նախորդ օրվա կրկնությունն է: Ամեն բան սկսվում է գլխումս եղած զանգից: Բարկությունը պարուրում է ինձ, ես ուզում եմ ամեն բան քանդել իմ ճանապարհին:

Չգիտեմ՝ քանի հոգու կարող եմ սպանել, բայց կանեմ այնպես, որ ինձ հետ շատ մարդ տանեմ»,- նշված է եղել գրության մեջ:

Կիսվել