Մամուլ

Զոհված զինծառայողի հարազատին բերման ենթարկեցին․ նա պահանջում էր չեղարկել «գունագեղ» միջոցառումը

Զոհված զինծառայողի հարազատին բերման ենթարկեցին․ նա պահանջում էր չեղարկել «գունագեղ» միջոցառումը

Hraparak.am-ը գրում է․ Երեկ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը սրտաճմլիկ պատմությամբ գլուխ էր գովում, թե ինչպես է կառավարության դիմաց սեպտեմբերի 21-ին կայանալիք միջոցառման դեմ բողոքի ակցիա իրականացնող զոհված զինծառայողի մորը կառավարության շենք հրավիրել։

«Կառավարության շենքի դիմաց, զոհված զինծառայողի մայրը միայնակ բողոքում էր սեպտեմբերի 21-ի միջոցառման դեմ: Մոտեցա նրան, բայց նա շատ բարկացած էր և ինձ չէր լսում: Կարճ ժամանակ անց խնդրեցի, որ նրան ուղեկցեն շենք:

Աշխատասենյակում տիկնոջը ներկայացրեցի անկախության օրվան նվիրված միջոցառումների բովանդակությունը` գրաֆիկական պատկերներով, զոհված զինծառայողների հիշատակին նվիրված ծրագիրը, սիմֆոնիկ նվագախմբով և երգչախմբով իրականացվելիք կատարումների ցանկը և այլն: Մայրիկը հավանեց ծրագիրը, շնորհակալություն հայտնեց՝ նման բովանդակությամբ պլանավորելու համար:

կարմիր բերետ

Ասաց, որ շատ էր բարկացել, երբ լսել էր, որ ուրախ տոնախմբություն է նախատեսված: Ես նրան հրավիրեցի ներկա գտնվել միջոցառմանը, որտեղ զոհված զինծառայողների ծնողների համար հատուկ նստատեղեր են նախատեսված:

Մենք ջերմ ողջագուրվեցինք, ես ասացի, որ խոնարհվում եմ իր և բոլոր մյուս հերոսների ծնողների առաջ: Մենք փոխանակվեցինք հեռախոսահամարներով, որ կապի մեջ լինենք»,- գրել է Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում։

Այսօր արդեն նույն կառավարության շենքի մոտից րոպեներ առաջ կարմիր բերետավորները բերման են ենթարկել նույն պահանջով բողոքի ակցիա իրականացնող մեկ այլ զոհված զինծառայողի հարազատի, որը ակցիան իրականացնում էր «Հարգեք սուգը, հարգեք» գրությամբ պաստառով։

Հիշեցնենք նաև, որ զոհված զինծառայողների հարազատների մի մասը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որով պահանջում են չեղարկել «գունագեղ» միջոցառումը։

Կիսվել