Աշխարհ

Վրաստանում ոչ սթափ վիճակում մեքենա վարելը պատժվելու է կալանքով

Վրաստանում ոչ սթափ վիճակում մեքենա վարելը պատժվելու է կալանքով

Երեք ամսից Վրաստանում օրենք կընդունվի, որի համաձայն՝ խստացվելու է ճանապարհային երթևեկության կանոնների խախման համար պատիժն, իսկ տուգանքները զգալիորեն ավելանալու են։ Ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար (եթե նման բան երկրորդ անգամ տեղի ունենա) վարորդը ոչ միայն կտուգանվի, այլև վարչական կալանքի կենթարկվի (5-15 օր)։

Jamnews-ը հայտնում է, որ վարչական խախատումների օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախաձեռնողները պատգամավորներ Լևան Իոսելիանին ու Ալեկո Էլիսաշվիլին են։ Իոսելիանիի խոսքով՝ ավտովթարների հետևանքով շատ մարդիկ են մահացել, և պատճառը հաճախ խմած վարորդն է եղել։

«Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահացության մակարդակը կազմում է 130 մարդ մեկ միլիոնի հաշվարկով, իսկ Վրաստանում մահանում է 400-ը։ Երբ մենք ծանոթացանք միջազգային պրակտիկային, հայտնաբերեցինք, որ արդյունքն ամենուր ապահովվում է օրենքի խստացմամբ», – ասել է Լևան Իոսելիանին։

վրաստան ոստիկանություն

Վրաստանի Ազգային վիճակագրական վարչության տվյալներով՝ 2020 թ-ին Վրաստանում տեղի է ունեցել 4 999 ճանապարհատրանսպորտային պատահար, 2020 թ-ին ՃՏՊ հետևանքով մահացել է 450 մարդ։ 4 999 ավտովթարից 137-ը տեղի է ունեցել վարորդի ալկոհոլային հարբածության պատճառով։

ՆԳՆ տվյալներով՝ վերջին 10 տարում ՃՏՊ հետևանքով մահացել է 6 608 մարդ, 85 946 մարդ վնասվածքներ է ստացել։

Կիսվել