Վայոց Ձորում «ՈՒԱԶ»-ը գլորվելով հայտնվել է ձորում. հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է
Վայոց Ձորում «ՈՒԱԶ»-ը գլորվելով հայտնվել է ձորում. հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Սիրեկանյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով երեկ՝ սեպտեմբերի 9-ին, հարուցվել է քրեական գործ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 7-ին, ժամը 23։30-ի սահմաններում ՈՒԱԶ 452 մակնիշի ավտոմեքենան Զառիթափ բնակավայր տանող հին ճանապարհին՝ զառիթափ հատվածում, հողի շերտի վրա առաջացած սահքի պատճառով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, կողաշրջվել և մի քանի մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։
Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Վայոց Ձորի մարզի բնակիչներ՝ 40-ամյա Վահե Բաբայանն ու 39-ամյա Արայիկ Արզումանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայք» բժշկական կենտրոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ Ա. Արզումանյանը աշխատում է ոստիկանության Վայքի բաժնի հերթապահ մասի ձերբակալվածների պահման վայրում՝ որպես ոստիկան։ Սեպտեմբերի 8-ին հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Վայքի բաժին, որ Վ. Բաբայանը մահացել է։