«Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային ու գունագեղ տոնակատարություն». վարչապետ
«Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային ու գունագեղ տոնակատարություն». վարչապետ
«Այս տարի ՀՀ Անկախության 30-ամյակն է ու մեզ հայտնի հանգամանքների բերումով մեր տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց որոշել ենք, որ Անկախության 30-րդ տարեդարձը պետք է պատշաճ նշվի:
Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային ու գունագեղ տոնակատարություն»,- Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 8-ի նիստում որոշեց 2021 թվականի սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը տեղափոխել 2021 թվականի սեպտեմբերի 25-ին` շաբաթ օրը:
Նախագիծը ներկայացրեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և նշեց, որ աշխատանքային օրվա փոփոխությունը պայմանավորված է ՀՀ անկախության 30-ամյակի առիթով քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ։
Տեսանյութը ստորև