Մամուլ

Փոփոխվել է ՀՀ մուտք գործելիս ՊՇՌ թեստ հանձնելու պահանջը. ովքե՞ր կարող են թեստ չհանձնել

Փոփոխվել է ՀՀ մուտք գործելիս ՊՇՌ թեստ հանձնելու պահանջը. ովքե՞ր կարող են թեստ չհանձնել

Սեպտեմբերի 6-ից Հայաստան մուտք գործող մինչև 6 տարեկան երեխաները ՊՇՌ թեստ չեն հանձնի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Նշենք, որ փոփոխություններ են կատարվել կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումների և սահմանափակումների մասին 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն կառավարության որոշման մեջ:

կորոնավիրուսի տեստավորում

Մասնավորապես` փոփոխվել է Հայաստան մուտք գործելիս ՊՇՌ թեստ հանձնելու պահանջը:

«Այսուհետև` երկիր մուտք գործող մինչև 6 տարեկան երեխաները ՊՇՌ թեստ չեն հանձնի: Որոշում ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 6-ից»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ նախկինում պահանջը հանվել էր մինչև 1 տարեկան երեխաների համար:

Կիսվել