Ուժեղացված հսկողություն` Լաչինի միջանցքի հատվածում. Գորիս-Կապան ճանապարհը փակ է
Ուժեղացված հսկողություն` Լաչինի միջանցքի հատվածում. Գորիս-Կապան ճանապարհը փակ է
Sputnik Արմենիայի թղթակիցը գտնվում է Գորիսում, որտեղից դեպի Կապան տանող ճանապարհն ադրբեջանցի զինվորականները փակել են։
Ստեփանակերտը Գորիսի հետ կապող ճանապարհի Բերձոր-Գորիս հատվածը ռուս խաղաղապահների ուժեղացված հսկողության ներքո է: Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի` տեղում գտնվող թղթակիցը։
Նրա խոսքով ՝ գրեթե յուրաքանչյուր 1-2 կիլոմետրը մեկ պարեկներ են կանգնած։ Չի բացառվում, որ միջանցքի ուժեղացված հսկողությունը կապված է Սյունիքի` Գորիս-Կապան մայրուղին ադրբեջանական զինուժի կողմից արգելափակելու հետ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 25-ին ադրբեջանցի զինվորականները փակել են Կապան-Գորիս ավտոմայրուղու Կարմրաքար-Շուռնուխ հատվածի երթևեկությունը:
Տարածքում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են։