Մամուլ

Երևանում` 54-ամյա տղամարդը շինարարական աշխատանքներ կատարելիս բարձրությունից վայր է ընկել և տեղում մահացել

Երևանում` 54-ամյա տղամարդը շինարարական աշխատանքներ կատարելիս բարձրությունից վայր է ընկել և տեղում մահացել

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 11։50-ի սահմաններում ոստիկանոթյան Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Խաղաղ Դոնի 7/4 հասցեում՝ կիսակառույց շինության տարածքում, տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

vostikanutyun

Ոստիկանները նշած վայրում հայտնաբերել են Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ՝ 54-ամյա Վարդգես Իգիթյանի դին։ Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դանիելյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ. Իգիթյանը շինարարական աշխատանքներ կատարելիս մոտ 6 մետր բարձրությունից անզգուշաբար վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Կիսվել