ՄամուլՏեսանյութ

Քրիստինե Վարդանյանը ձայնագրություն միացրեց (Տեսանյութ)

Քրիստինե Վարդանյանը ձայնագրություն միացրեց (Տեսանյութ)

Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը միացրեց Նիկոլ Փաշինյանի՝ 2016թ. հայտարարության ձայնագրությունը, որտեղ նա ասում է.

«Չի կարող խոսք լինել փոխզիջումների մասին մի իրավիճակում, երբ Ալիևը ատամները սրած ամեն օր հոխորտում է հայ ժողովրդի հասցեին: Փոխզիջման համար պետք է լինի փոխզիջման մթնոլորտ, իսկ այսպիսի մթնոլորտում խոսել փոխզիջման մասին՝ նշանակում է խոսել ՀՀ ու ԼՂ կապիտուլյացիայի մասին»:

Պատգամավորը հարցրեց. «Այդ դեպքում ի՞նչ էր նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որը թաքուն ստորագրեցիք և ո՞վ եք դուք, երբ ստորագրեցիք»: Փաշինյանն արձագանքեց. «Ի՞նչ ասված էր էդտեղ, ճշգրիտ էր ու ասված էր 2016-ին:

nikol pashinyan azgayin joxov 1

Ես ասել եմ՝ գնահատելով հենց էդ պահի գործընթացը… Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելիս արձանագրել եմ էն իրողությունները, որոնք կան ու չեմ լսել, որ որևէ մեկն ասի, որ պետք է ՀՀ ստորագրությունը հետ կանչել փաստաթղթի տակից»:

Տեսանյութը ստորև

Կիսվել