ԺամանցՇոու-բիզնես

Ես երբեք չեմ հրապարակի իմ ընկերոջ լուսանկարը․ Նազենի Հովհաննիսյանը ընկերոջ մասին

Ես երբեք չեմ հրապարակի իմ ընկերոջ լուսանկարը․ Նազենի Հովհաննիսյանը ընկերոջ մասին

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն այս օրերին հանգիստն է վայելում Հունաստանում: Նազենին ինստագրամյան իր էջում պատասխանել հետևորդների հարցերին՝ հրապարակելով նրանց նամակները։

«Իմ անձնականում ամեն ինչ լավ է, շնորհակալ եմ։ Ես երբեք չեմ հրապարակի իմ ընկերոջ լուսանկարը (տանել չի կարողանում)»,– գրել է նա, ապա անդրադարձել նաև հանգստի մասին մարդկանց նկատառումներին և նշել, որ դա իր իրավունքն է։

nazeni 1

Դերասանուհուն հարց են տվել նաև այն մասին, որ պատերազմի օրերին ասել էր, որ այդ ամենի ավարտից հետո երեխա է ունենալու։

«Ախր էս հարցն ամեն անգամ գրելով բա՞ն է փոխվում։ Ախր մենք «սրտանց կամենալն» ու անտակտությունը ե՞րբ դրեցինք նույն նժարին։ Ախր ձեր կյանքով ապրելը ե՞րբ փոխարինվեց  միայն ուրիշի կյանքով ապրելուն։ Ախր էդ անտերը  հո սուրճի պատվեր չի»,– գրել է նա՝ նշելով, որ միշտ փորձել է հարցին հումորով պատասխանել, բայց արդեն սպառվում է։

nazeni 2
Կիսվել