Մամուլ

Զինծառայողը ՀՀ զորամասերից մեկից դուրս է եկել և հայտնվել ադրբեջանական կողմում

Զինծառայողը ՀՀ զորամասերից մեկից դուրս է եկել և հայտնվել ադրբեջանական կողմում

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Օգոստոսի 22-ին, ժամը 21։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Արթուր Բորիսի Դավիդյանը, առանց վերադաս հրամանատարության թույլտվության դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, ինչից հետո որոշ ժամանակ անց նրա հետ կապը կորել է։

hay adrbejanakan sahman

Նախնական տեղեկություններով, ավագ լեյտենանտ Դավիդյանը, վատ տեսանելիության պայմաններում մոլորվել է տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում»,–ասված է հաղորդագրության մեջ։

Տեղեկացվում է, որ անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, ռուսական կողմի միջնորդությամբ քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական կողմում հայտնվելը հաստատելու ուղղությամբ։

Կիսվել