ՄամուլՔաղաքականություն

«Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարություն է տարածել

«Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարություն է տարածել

«Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարությունը Արմեն Չարչյանի կալանավորման վերաբերյալ

«Արմեն Չարչյանի կալանավորման վերաբերյալՍ.թ. oգոստոսի 23-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը և կայացրեց վերջինիս կալանավորելու որոշում։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների համատեքստում դեռ ամիսներ առաջ պրոֆեսոր Արմեն Չարչյանի նկատմամբ սկսված քաղաքական հետապնդումները ոչ իրավաչափ էին և հակասում էին ՀՀ օրենքներին։

Մեկ ամիս ապօրինի կալանքի տակ պահվելուց հետո, դատարանը պրոֆեսորին ազատ արձակելու որոշում էր կայացրել, սակայն այսօր մենք ականատես ենք իշխանության ու օրենքի հերթական չարաշահման։

charchyan armen 1

«Պատիվ ունեմ» խմբակցությունն արձանագրում է, որ պատգամավորի անձեռնմխելիություն ունեցող պրոֆեսոր Արմեն Չարչյանի նկատմամբ դատարանի կայացրած նմանօրինակ որոշումը ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում և խայտառակ ապօրինություն։

«Պատիվ ունեմ» խմբակցությունն իր զորակցությունն է հայտնում խորհրդարանական ընդդիմադիր ուժի պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին և պահանջում է իրավապահներին գործել բացառապես օրենքի շրջանակներում, զերծ մնալ գործող իշխանությունների կամայականություններից բխող անձի հեղինակությանը վնասող և իրավունքը ոտնահարող գործողություններից։

«Պատիվ ունեմ» խմբակցությունը վերահաստատում է, որ ուժերի ներածին չափով պայքարելու է արդարադատության հաստատման համար՝ հույս ունենալով, որ կլինի իրավունքից և օրենքից բխող դատական ակտ և պրոֆեսոր Արմեն Չարչյանը կլինի ազատության մեջ»։

Կիսվել