Մանրամասներ երեկ հարսանեկան արարողության մեկնող 3 կին վարորդների խոշոր ավտովթարից
Մանրամասներ երեկ հարսանեկան արարողության մեկնող 3 կին վարորդների խոշոր ավտովթարից
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Մեծոյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ օգոստոսի 17-ին, Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով Nissan Tiida և Suzuki մակնիշի ավտոմեքենաների վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Nissan Tiida-ներից մեկը վարել է Երևանի բնակիչ՝ 34-ամյա Գոհար Միքայելյանը, մեկ այլ Nissan Tiida վարել է Երևանի բնակիչ՝ 26-ամյա Միռա Մարտիրոսյանը, իսկ Suzuki-ն վարել է Երևանի բնակիչ՝ 35-ամյա Արմինե Ասրյանը։
Վթարի հետևանքով «Արտաշատ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Գ. Միքայելյանը, Ա. Ասրյանը, Մ. Մարտիրոսյանը և վերջիններիս ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ՝ 25-ամյա Արմինե Սահակյանը, 22-ամյա Հեղինե Հախնազարյանը, 27-ամյա Հասմիկ Հարությունյանը, Երևանի բնակիչներ՝ 23-ամյա Մարինե Բարսեղյանը, 28-ամյա Նառա Սարգսյանը, 25-ամյա Աննա Դոխոյանը, 31-ամյա Լիլիթ Նազարեթյանը։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ օգոստոսի 17-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 29 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել էին Suzuki և Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաներ։
Վթարի հետևանքով 10 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։