ԱշխարհՏեսանյութ

Աֆղանստանի նախագահը դիմել է ժողովրդին (Տեսանյութ)

Աֆղանստանի նախագահը դիմել է ժողովրդին (Տեսանյութ)

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջով ուղերձ է հղել ժողովրդին: Նա հայտարարել է, թե ի սկզբանե թալիբները խոստացել էին, որ չեն մտնի Քաբուլ, սակայն պաշարել են նախագահական պալատը:

Այնուամենայնիվ, նա խոստացել է մոտ ապագայում վերադառնալ Աֆղանստան և կոչ է արել չհավատալ իր հասցեին հնչող մեղադրանքնեին, թե ինքը խոշոր գումար է հափշտակել պետբյուջեից ու դավաճանել հայրենիքը:

ghani family

«Ես ձեզ ավելի ուշ կպատմեմ Քաբուլի անկման օրը տեղի ունեցածի մանրամասները։ Ես ստիպված էի լքել Աֆղանստանը, քանի որ չէի ուզում դառնալ պատճառը, որ Քաբուլում արյուն թափվի։

Պնդումներն այն մասին, որ ես մեծ գումարներով հեռացել եմ Քաբուլից, իրական չեն», – հավելել է Ղանին և ասել, որ շուտով կվերադառնա երկիր: Երկրի ղեկավարի խոսքով ՝ իրեն տեղեկություններ են հասել, որ իր դեմ դավադրություն է պատրաստվում:

Տեսանյութը ստորև

Կիսվել