Իրավապահները փնտրում են Քարվաճառի նախկին մարզպետին. 44-օրյա պատերազմի շտապօգնության մեքենաներ են յուրացվել
Իրավապահները փնտրում են Քարվաճառի նախկին մարզպետին. 44-օրյա պատերազմի շտապօգնության մեքենաներ են յուրացվել
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահներն օրերս տեղեկություն են ստացել, որ Կոտայքի մարզի Գորգոչ թաղամասի 2-րդ փողոցի 4-րդ տան և դրա հարևանությամբ գտնվող տան բակում կայանված են «ՈւԱԶ» առանց համարանիշի «Շտապօգնության» տարբերանշանով երկու մեքենաներ, որոնք ոչ տեր ունեն, ոչ տիրական ու հնարավոր է հափշտակված են:
Իրավապահների ստուգումների արդյունքում պարզվել է, որ Կոտայքի մարզի Գորգոչ թաղամասի 2-րդ փողոցի 4-րդ տունը պատկանում է Մակիչ Հովհաննիսյանին, ով 2020թ. նոյեմբերի 21-ին իր ընկեր, Քարվաճառի շրջանի նախկին մարզպետ Հայկ Պետրոսյանին տրամադրել է ամառանոցի բակը վերը նշված մեքենաները կայանելու համար, որոնք տեղափոխվել են Քարվաճառից:
Ըստ տեղեկությունների՝ նշված «ՈւԱԶ»-ը 2020թ-ի 44-օրյա պատերազմի ընթացքում օգնություն են տրամադրվել ԼՂՀ-ին, սակայն դրանք յուրացվել են Հ.Պետրոսյանի կողմից:
Արդյունքում ձեռնարկվում են միջոցառումներ Հ.Պետրոսյանին հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի առթիվ
նախապատրաստվում են նյութեր։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում