Զանգեզուրի միջանցքի բացումը նոր հնարավորություններ կտա մեզ․ Ալիև
Զանգեզուրի միջանցքի բացումը նոր հնարավորություններ կտա մեզ․ Ալիև
Եվրամիությունը շատ դրական է վերաբերվում Զանգեզուրի միջանցքին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նա հիշեցրել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի պաշտոնական բացումը տեղի է ունեցել Բաքվում չորս տարի առաջ: «Այս երկաթգծի շնորհիվ մենք կապվեցինք Թուրքիայի հետ: Իսկ Զանգեզուրի միջանցքը կդառնա կապի երկրորդ ուղղությունը:
Այսպիսով, մեզ համար նոր հնարավորություններ ի հայտ կգան: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանը կկապվի երկաթուղով եւ դրա անբաժանելի մասով՝ Նախիջեւանով: Միաժամանակ պահանջում ենք, որպեսզի Հայաստանի վերահսկողության տակ գտնվող Արեւմտյան Զանգեզուրի տարածքում կառուցվի ավտոմոբիլային ճանապարհ՝ Մեղրու տարածաշրջանում:
Քանի որ դա անհրաժեշտ է: Ցավոք, Հայաստանը դեմ է դրան: Մինչեւ վերջին օրերն այն դեմ էր Զանգեզուրի միջանցքի բացմանը: Պարզապես մի քանի օր առաջ այնտեղ դրական կարծիք հայտնվեց, որ իրենք էլ դեմ չեն: Սակայն Զանգեզուրի միջանցքի լիարժեք գործելու համար պետք է լինի ե՛ւ երկաթուղի, ե՛ւ ճանապարհ: Բաքվում ավտոմեքենա նստելով՝ մենք կարող ենք այնտեղից հեշտությամբ գնալ Թուրքիա եւ Նախիջեւան»:
Նշելով, որ Զանգեզուրի միջանցքը կարող է նոր տրանսպորտային նախագիծ դառնալ Եվրասիայում, Ալիեւն ասել է, որ «դա նոր հնարավորություն կլինի տարածաշրջանի երկրների համար»:
«Թուրքիան կկարողանա իր ապրանքները Կենտրոնական Ասիա տեղափոխել ավելի կարճ, այլընտրանքային ճանապարհով: Այսպիսով, այն կարող է դառնալ նոր տրանսպորտային նախագիծ Եվրասիայի համար:
Մենք սա արդեն առաջ ենք քաշել որպես նախաձեռնություն: Եվ այս միջանցքը եւս մենք կոչեցինք Զանգեզուրի միջանցք: Սա արդեն մտել է միջազգային բառապաշար: Ես գիտեմ, որ Եվրամիությունը շատ դրական է վերաբերվում այս հարցին: Եվրոպական միության խորհրդի նախագահ պարոն Շառլ Միշելի վերջին այցի ժամանակ Բաքու մենք այս հարցի շուրջ կարծիքների լայն փոխանակում ունեցանք, եւ նրանք, բնականաբար, նույնպես շատ աջակցում են այս նախագծին:
Այսինքն ՝ դա կլինի նոր հնարավորություն Թուրքիայի, Ադրբեջանի եւ տարածաշրջանի, այդ թվում ՝ Հայաստանի համար: Ես արդեն ասել եմ, որ այս երկաթուղով նրանք կարող են կապ հաստատել Ռուսաստանի և Իրանի հետ:
Որովհետեւ Հայաստանի եւ Իրանի միջեւ երկաթգծի կառուցումն այն հարցն է, որը քննարկվում է հավանաբար 20 տարի, սակայն իրականում դեռ ոչինչ չկա: Որովհետեւ այս նախագիծը առնվազն 3 միլիարդ դոլար է պահանջում: Բայց Նախիջեւանի տարածքը՝ Նախիջեւանի եւ Իրանի միջեւ, արդեն կա երկաթուղային գիծ, նրանք կարող են օգտագործել այն»: