Ալեն Սիմոնյանը նիստերի դահլիճից հեռացրեց Աննա Մկրտչյանին (Տեսանյութ)
Ալեն Սիմոնյանը նիստերի դահլիճից հեռացրեց Աննա Մկրտչյանին (Տեսանյութ)
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր զրկվեց ԱԺ նիստերին մասնակցելու իրավունքից։ ԱԺ ամբիոնից ելույթի ժամանակ Աննա Մկրտչյանը ասաց «կապիտուլյանտ Նիկոլ» արտահայտությունը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ասաց, որ անջատեն նրա խոսափողը, այնուհետև հեռացրեց տիկին Մկրտչյանին նիստերի դահլիճից։
«Հարգելի գործընկերներ, ես տիկին Մկրտչյանին նախազգուշացում տվել էի, այժմ ես հեռացնում եմ ձեզ դահլիճից և զրկում այսօր մինչև օրվա ավարտը նիստին մասնակցելու իրավունքից», – ասաց Ալեն Սիմոնյանը։
ԱԺ նախագահը ասաց, որ եթե ինքնակամ չհեռանա նիստերի դահլիճից, ապա հակառակ դեպքում անվտանգության աշխատակիցները դուրս կբերեն։ Պատգամավորը ինքնակամ լքեց նիստերի դահլիճը։
Տեսանյութը ստորև