ՄամուլՏեսանյութ

Սրճարանի մոտ մեքենան կայանած սարիթաղցի «նիվիստը» հայտնաբերվեց Տեցի կռուգում (Տեսանյութ)

Սրճարանի մոտ մեքենան կայանած սարիթաղցի «նիվիստը» հայտնաբերվեց Տեցի կռուգում (Տեսանյութ)

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 9-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Ումրշատյանի կարգադրությամբ Երևանում իրականացվել է հատուկ օպերացիա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերացիան կրել է «Էշն ի՞նչ գիտի՝ նուշն ինչ է» անունը, և այն կապված է այն փաստով, որ երեկ համացանցում լուսանկարներ էր հրապարակվել, թե ինչպես է «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չարամտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, ավտոմեքենայով հայտնվել Նոր Նորք վարչական շրջանում գտնվող սրճարաններից մեկում ու այնտեղ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատմամբ՝ ավտոմեքենան կայանել, ինչը խոչընդոտ է հանդիսացել նաև քաղաքացիների ազատ տեղաշարժի համար։

Հրապարակումից կարճ ժամանակ անց Ա. Ումրշատյանի կարգադրությամբ Երևանի գնդի հրամանատար Խաչիկ Սամվելյանի հանձնարարականով նույն գնդի 2-րդ գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավոությամբ անցան գործի. պետք է կարճ ժամանակում հայտնաբերվեր օրինախախտ «Նիվան»։

niva

Ի վերջո, մի դասաժամի չափ չանցած՝ մոտ 45 րոպեի ընթացքում, պարեկները «հերոսի» «Նիվան» նկատում են Արցախի փողոցում՝ ժողովրդին հայտնի «Տեցի կռուգում», ու արդեն կարճ ժամանակում ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի գնդի հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդն էլ ենթարկվում է վարչական պատասխանատվության։

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունը հորդորում է վարորդներին՝ չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, հակառակ դեպքում, անկախ օրինախախտի զբաղեցրած դիրքից, պաշտոնից, վարած ավտոմեքենայի մակնիշից, ենթարկվելու են վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպում էլ ավտոմեքենան տեղափոխվելու է պահպանվող հատուկ տարածք։

Աղբյուրի տեղեկություններով՝ «Նիվան» վարել է Երևանի բնակիչ՝ 21-ամյա Վահագն Միլիտոնյանը։

Տեսանյութը ստորև

Կիսվել