Փոփոխություններ ՀՀ զինված ուժերում․ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել
Փոփոխություններ ՀՀ զինված ուժերում․ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը երեք նոր հրամանագիր է ստորագրել, որոնք հրապարակվել են նախագահի պաշտոնական կայքում։
Փաստաթղթերից մեկի համաձայն` Առաքել Մարտիկյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:
Այդ պաշտոնում նրան կփոխարինի Արայիկ Հարությունյանը, որը նաև զուգահեռաբար ազատվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: Իսկ Հարությունյանին կփոխարինի Վահրամ Գրիգորյանը։
Սարգսյանը հրամանագրերը ստորագրել է` հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկությունները։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Վահրամ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել 2-րդ բանակային կորպուսի հրամանատար»: