ՄամուլՏեսանյութ

Մանրամասներ Զոլաքարում 16-ամյա որդու կողմից հորը սպանելու դեպքից. ինչն է եղել պատճառը (Տեսանյութ)

Մանրամասներ Զոլաքարում 16-ամյա որդու կողմից հորը սպանելու դեպքից. ինչն է եղել պատճառը

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Զոլաքարում 16-ամյա որդու կողմից հորը սպանելու դեպքից, թե ինչու է 16-ամյա տղան գնացել այդ քայլին: Վերջինս իրավապահներին պատմել է, որ իրեն տանն անընդհատ ճնշած են պահել, ասել են, թե ինչու դու ծնվեցիր, չծնվեիր լավ կլիներ ու միշտ խիստ են եղել, ինչից դրդված նսեմացումերին չդիմանալով գնացել է այդ քայլին:

Հիշեցնենք, որ 2021թ. օգոստոսի 6-ին՝ ժամը 12:05-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի տներից մեկում մարդ է մահացել:

spanutyun 1

Նույն օրը՝ ժամը 13:00-ին, հաղորդում է ստացվել նաև մահացած տղամարդու կնոջից այն մասին, որ առավոտյան իր որդին դանակով հարվածներ է հասցրել հորը: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և նշված տան հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել տղամարդու դի՝ կրծքավանդակի, պարանոցի շրջաններում բազմակի ծակած-կտրած վերքերով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Մանրամասները՝ ArmLur.am–ի տեսանյութում

Կիսվել