Մամուլ

«Գիշերը 3։30-ի կողմերն է եղել». Զարուհի Փոստանջյանը՝ ամուսնու մեքենայի հրդեհման մասին

«Գիշերը 3։30-ի կողմերն է եղել». Զարուհի Փոստանջյանը՝ ամուսնու մեքենայի հրդեհման մասին

Hraparak.am-ը գրում է․ Պայթեցրել են Զարուհի Փոստանջյանի ամուսնու ավտոմեքենան: Դեպքի վերաբերյալ Hraparak.am-ը զրուցել է Փոստանջյանի հետ։

«Գիշերը 3։30-ի կողմերն է եղել մոտավորապես, տան բակում է եղել։ Ամուսնուս մեքենայի կողքը ևս մի մեքենա է եղել, հրդեհը նաև նրա վրա է տարածվել։ Հարևաններն են սկզբից նկատել, կանչել են հրշեջ մեքենա, հրշեջների գալուց հետո նոր միայն մենք իմացանք ու ներքև գնացինք։ «Մերսեդես » է եղել»,- ասաց Փոստանջյանը։

«Չգիտեմ, իմ ամուսինը բժիշկ է, քաղաքականության հետ կապ չունի, ոչ մեկի հետ խնդիրներ չի ունեցել ու չունի։ Դե պարզ չի, որ այո, ճիշտ եք, ինձ հետ է կապված, այլ հիմնավորում ես չեմ կարող գտնել։

zaruhi paytecnel

Ո՞վ կարող էր նման լկտի համարձակություն ունենալ, պա՞րզ չէ։ Այո, գործող իշխանությունները, ուրիշ ում էր դա պետք։ Ու եթե համադրենք այն ամենը, ինչ տեղի է ունենում գործող իշխանությունների կողմից իմ նկատմամբ, կհասկանանք։

Վարչական վարույթի հարուցում, քրեական գործի հարուցում, իմ դեմ անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից հայց է ներկայացվել իր դեմ և այլն։

Ինձ տարել էին ոստիկանություն ու ամբողջ մարմինս կապտուկների մեջ էր, հիմա այդ գործը ուզում են կարճեն։ Այս ամենը համադրելով, կրկնում եմ, հասկանում ես, որ սա երևի արդեն հաջորդ սերիան է»,- ասաց նա։

Կիսվել