ԱշխարհՄամուլ

ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատն ընդունեց Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելու վերաբերյալ բանաձևը

ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատն ընդունեց Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելու վերաբերյալ բանաձևը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց կոնգրեսական Փալոնի կողմից ներկայացված փոփոխությունը, որը կրճատում է ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Ադրբեջանին:

Փալոնի ներկայացրած փոփոխության մեջ ասված է. ‘’Միջազգային ռազմական կրթություն և ուսուցում’’, ինչպես նաեւ ‘’Արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրի’’ միջոցով հատկացվող որեւէ ֆինանսավորում չի տրամադրվելու Ադրբեջանին:

ԱՄՆ կոնգրես

Դրույթը չի արգելափակում հայեցողական ռազմական տեխնիկան, որը կարող է փոխանցվել Պաշտպանության դեպարտամենտի կողմից ԱՄՆ-ի օրենքների 333-րդ հոդվածի համաձայն:

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը ողջունել է Փոփոխությունների մասին պալատի կայացրած որոշումը:

Կիսվել