ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել
ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել
«Միացյալ Նահանգները մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով գրանցվող միջադեպերով, հատկապես՝ Երասխ/Սադարակ հատվածի վերջին դեպքերով»,-այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։
«Մենք երկու կողմին կոչ ենք անում արագ և խաղաղ կերպով թուլացնել լարվածությունը և առարկայական բանակցությունների վերսկսման տիրույթ ստեղծել»,- ասված է հայտարարության մեջ: