ՄամուլՏեսանյութ

Նիկոլ Փաշինյանն ամեն չորեքշաբթի սարսափով պետք է մտնի խորհրդարանի շենք. ՀՅԴ անդամ

Նիկոլ Փաշինյանն ամեն չորեքշաբթի սարսափով պետք է մտնի խորհրդարանի շենք. ՀՅԴ անդամ

Այս մասին, այսօր «ՀՀ քաղաքական և իրավական մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Բագրատ Եսայանը:

«Դա խորհրդարանական ամբիոնն է, ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծման հնարավորությունն է, դա խորհրդարանում, եթե նույնիսկ այս դավաճան խմբակը բոյկոտի ենթարկի եւ փորձի  չստեղծել քննիչ հանձնաժողով, ուղղակի խորհրդարանի դահլիճը պետք է դարձվի քննիչ հանձնաժողովի գործունեության վայր:

Ամեն չորեքշաբթի օր, ամեն կառավարության հետ հարցուպատասխանի օր պետք է վերածվի վարչապետի պաշտոնը զավթած անձնավորության հարցաքննության օրվա:

anna grigoryan konferans

Բոլոր 36 պատգամավորները պետք է հարցերը, որ նրանք ունեն 44-օրյա պատերազմի վերաբերյալ, պետք է տրվեն նրան: Նա ամեն չորեքշաբթի սարսափով պետք է մտնի խորհրդարանի շենք:

Եթե հանկարծ շարունակվում են քաղաքական այս բռնաճնշումները, մենք պետք է բոլոր միջոցներով զրկենք սրանց իրենց ժողովրդավար ներկայացնելու որեւէ հնարավորությունից:

Քաղաքական այն բռնապետական ռեժիմը, որ փորձ է արվում հաստատել, պետք է ցանկացած գնով կասեցնել: Կլինի դա փողոցային պայքարով, կլինի դա լրացուցիչ ձերբակալությունների գնով, ցանկացած գնով երկրի այս ընթացքը պետք է կասեցվի: Երրորդ, մենք հստակայական գործ ունենք անելու հասարակության ներկայացուցիչների հետ՝ բացատրելու, թե ում հետ նրանք գործ ունեն»,-ասաց նա:

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել