Պատգամավորների եկամուտները կավելանան 200.000-ական դրամով. ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի
Պատգամավորների եկամուտները կավելանան 200.000-ական դրամով. ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի
ՀՀ Ազգային ժողովը վաղը` հուլիսի 15-ին, արտահերթ նիստ կգումարի։
Նոր օրինագծով առաջարկվում է պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար յուրաքանչյուր պատգամավորին տրվող ամսական 50.000 դրամը դարձնել 250.000։ Այսինքն` ավելացնել 5 անգամ։
Օրենքի նախագծի հեղինակները «Իմ քայլը» խմբակցության անդամներ Վիկտոր Ենգիբարյանն ու Նիկոլայ Բաղդասարյանն են։