Մամուլ

Փաշինյանը չի ընտրվել ժողովրդի կողմից. Արամ Վարդևանյանը` Գրիգորյանին

Փաշինյանը չի ընտրվել ժողովրդի կողմից. Արամ Վարդևանյանը` Գրիգորյանին

Հայ ժողովուրդը 2018 թվականին կուսակցություններից ընտրեց իր նախընտրած կուսակցությունը, իսկ կուսակցությունում կային բազմաթիվ անձինք՝ պատգամավորի այլ թեկնածուներ։ Այս մասին քիչ առաջ ՍԴ-ում ընդդիմության դիմումի քննման ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։

«Այսինքն՝ հայ ժողովուրդը ընտրում էր ոչ թե վարչապետին, այլ կուսակցության։Ժողովուրդն ընտրում է Ազգային ժողով, ժողովրդավարության առանձնահատկությունն է, իսկ ահա վարչապետի համեմատությունները տեղին կլինեին ուղիղ ընտրությունների դեպքում:

sd

Այս պարագայում ժողովուրդն ընտրում էր «Իմ քայլը» խմբակցությանը ու նույն ժողովրդի առջեւ պատասխան է կրում Ազգային ժողովում ընտրված կառույցը: Ժողովրդավարության էությունն օրենքի գերակայության սկզբունքն է։ Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել ժողովրդի կողմից:

Նա նշանակվել է կուսակցության մեծամասնության առաջարկով: Եվ մեծամասնությունը կարող էր առաջարկել ցանկացած այլ թեկնածու»,- ասաց Վարդևանյանը՝ պատասխանելով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի այն հարցին, թե ինչու Փաշինյանը չպիտի պաշտոնավարեր ներկայացրած հրաժարականի դիմումից հետո։

Կիսվել