Խուզարկություն է սկսվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում
Խուզարկություն է սկսվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում
Խուզարկում են Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի բնակարանը:
Խուզարկություն է սկսվել նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում: Այս մասին հայտնում է փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը։
«Խուզարկում են Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի բնակարանը»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:
Քիչ անց մեկ այլ գրառմամբ նա հայտնել է, որ Փարամազյանին ԱԱԾ աշխատակիցները տեղափոխում են Երևան: