Մամուլ

«Իմ քայլ»-ի պատգամավորները հավաքվել են. ինչ է ասել Մակունցը. «Ժողովուրդ»

«Իմ քայլ»-ի պատգամավորները հավաքվել են. ինչ է ասել Մակունցը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախօրերին տեղի է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության թերեւս վերջին նիստը, որը վարել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Իշխանական խմբակցությանը հավաքել է Մակունցը՝ պարզելու համար, թե ում որտեղ, ինչ պաշտոնի են պատկերացնում: Բանն այն է, որ մինչեւ հուլիսի վերջ Մակունցը պետք է հեռանա Հայաստանից՝ ԱՄՆ դեսպան նշանակվելու համար, եւ փորձել է վերջին անգամ թիմի հետ քննարկել իրենց անելիքները:

Ըստ մեր տեղեկությունների՝ հանդիպման ժամանակ շատ ակտիվ են եղել այսպես կոչված ՀԿ թեւի պատգամավորները, որոնք հայտարարել են, թե ովքեր պետք է ամեն գնով շարունակեն պաշտոնավարել:

im qayl

Մենք տեղեկացանք, որ ամենաակտիվը եղել են իմքայլական պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Սոս Ավետիսյանը, Սոնա Ղազարյանը, որոնք հայտարարել են, որ պետք է ՀՀ արդադատության նախարար կրկին նշանակվի Ռուստամ Բադասյանը, իր պաշտոնին պետք է մնա ԱԱԽ ղեկավար Արմեն Գեւորգյանը:

Խմբակցությունը դժգոհություն է հայտնել, որ քննարկվում է ՀՀ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Թորոսյանին խմբակցության ղեկավար նշանակելու հարցը, ինչը իրենք չեն ցանկանում:

Քննարկվել է այդ պաշտոնում իմքայլական պատգամավոր Հայկ Կոնջորյանին նշանակելու հարցը, որին, կարծես թե, ավելի շատ են հակված: Ի դեպ, տեղեկություններ կան, որ իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին առաջարկվել է դառնալ խմբակցության քարտուղար, սակայն վերջինս չի ցանկացել, ու հնարավոր է այդ պաշտոնը տրվի իմքայլական մեկ այլ պատգամավորի` Նազելի Բաղդասարյանին:

Իշխանական մեր աղբյուրները նշում են, որ որեւէ հարցում հստակ որոշում չի կայացվել, Մակունցը քննարկումն արձանագրել է ու այն կփոխանցի Նիկոլ Փաշինյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել