Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց
Նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրել է, որ Առուշանյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով։
«Սակայն փաստացի նա գտնվում է կասկածյալի կարգավիճակում։ Հրաժարվել ենք ցուցմունք տալուց, նկատի ունենալով այն հանգամանքը, որ սա Առուշանյանի նկատմաբ քաղաքական հետապնդման շարունակությունն է», – ասել է նա։
Առուշանյանը բերման էր ենթարկվել ընտրակաշառք բաժանելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։
Տեսանյութը ստորև