Մամուլ

Նիկոլ Փաշինյանի հետ Մոսկվա է մեկնում 15 հոգի, որոնցից 7-ը թիկնապահներն են

Նիկոլ Փաշինյանի հետ Մոսկվա է մեկնում 15 հոգի, որոնցից 7-ը թիկնապահներն են

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարական պատվիրակություն ՌԴ գործուղելու մասին որոշում է ստորագրել: Որոշումից հայտնի է դառնում, որ պատվիրակության կազմում 16 մարդ է, որոնցից 7-ը անվտանգության աշխատակիցներն են:

Այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանին կփոխարինի Տիգրան Ավինյանը:

Ստորեւ ներկայացնում ենք որոշումը.

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. 2021 թվականի հուլիսի 7-ին աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշվող գործուղման մեջ գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի վրա:

varchapet kazm

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանին:

kazm

4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ օդանավակայանում սպասարկման ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Նիկոլ Փաշինյանինը, Մանե Գևորգյանինը, Վահե Հակոբյանինը, Հրաչյա Թաշչյանինը, Արման Շահինյանինը և Տիգրան Մեհրաբյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ռազմիկ Մարգարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.

3) Ռոբերտ Կավկասյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) Գրիգորի Առաքելյանինը, Վահագն Աբգարյանինը, Վահան Սմբատյանինը, Նարեկ Ղարիբյանինը, Աղվան Իշխանյանինը, Միխայիլ Աթաբեկյանինը և Արամ Էլոյանինը՝ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին:

5. Պատվիրակության` Ռուսաստանի Դաշնություն գործուղման նպատակով համաճարակային կանոնների պահպանման համար անհրաժեշտ միջոցառումների իրականացման հետ կապված ծախսերը կատարել 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ներկայացրած հաշվետվության:

6. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2021 թվականի հուլիսի 7-ին՝ Երևան- Մոսկվա-Երևան երթուղով։

7. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 6-րդ կետում նշվող չվերթի կազմակերպման հարցում:

8. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»:

Կիսվել