Մամուլ

Կութ համայնքի սահմանի ողջ երկայնքով խոշոր հրդեհ է․ կրակը հասել է ադրբեջանական դիրքերին (Տեսանյութ)

Կութ համայնքի սահմանի ողջ երկայնքով խոշոր հրդեհ է․ կրակը հասել է ադրբեջանական դիրքերին (Տեսանյութ)

ArmLur.am-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ հայտնի դարձավ, որ սահմանամերձ Կութ համայնքի սահմանի ողջ երկայնքով հրդեհ է այս պահին։

ՀՀ Տավուշի մարզի Կոթի համայնքի բնակիչները ArmLur.am-ի հետ զրույցում պատմեցին, որ հրդեհի հեղինակները ադրբեջանցիներն են. «հենց կրակը վառել են, քամի է սկսվել, որն էլ կրակն ամբողջությամբ հակառակորդի կողմ է տարել։

kut hrdeh

Այս օրերին մենք էլ քամուն էինք սպասում, ու արի ու տես, որ քամին ճիշտ ժամանակին վրա հասավ»,- պատմեցին բնակիչները։

Այս պահին իրենց դաշտերն են այրվում, բնակիչների պատմելով, կրակը հասել է ադրբեջանական դիրքերին։ Հայկական կողմի մի հատվածն է այրվում, վնասը չնչին է։ Բնակիչների պատմելով, այս պահին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ մեքենաներն են այնտեղ և սպասում են։

Կութեցիների խոսքով, քամին իրենց օգտին է։

Տեսանյութը ստորև

Կիսվել