Բարակ ծածկոցով, կեղտոտ, անխնամ. Գյումրու Ավտոկայան թաղամասում թողել են նորածին տղա երեխայի
Բարակ ծածկոցով, կեղտոտ, անխնամ. Գյումրու Ավտոկայան թաղամասում թողել են նորածին տղա երեխայի
Sputnik Արմենիայի տեղեկություններով` տան պարիսպի տակ երեխային նկատել է պատահական անցորդ։ Նա լսել է երեխայի ձայն, մոտեցել ու տեսել է, որ շարժվում է ու անմիջապես ահազանգել ոստիկանություն ու շտապօգնություն։
Գյումրու Ավտոկայան թաղամասում պարիսպներից մեկի տակ թողել են մի քանի ժամ առաջ ծնված նորածին տղա երեխայի։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Գյումրուց։
ՀՀ ոստիկանության Շիրակի բաժանմունքից հայտնեցին, որ լքված երեխայի մասին ահազանգը ստացել են այսօր 10:10–ին: Երեխան հայտնաբերվել է Ավտոկայան թաղամասի Շահումյան փողոցում: Մեկնել է օպերատիվ քննչական խումբ:
Ըստ մեր տեղեկությունների` տան պարիսպի տակ երեխային նկատել է պատահական անցորդ։ Նա լսել է երեխայի ձայն, մոտեցել ու տեսել է, որ շարժվում է ու անմիջապես ահազանգել է ոստիկանություն ու շտապօգնություն:
«Շտապ օգնության բրիգադը տեղում տեսել է,որ երեխան կենդանի է, պորտալարը նույնիսկ կտրած չի եղել: Անմիջապես փաթաթել ու տեղափոխել են մանկական հիվանդանոց»,-նշեց Գյումրու Շտապօգնության ծառայության տնօրեն Արթուր Մանուկյանը:
Առաջնակի զննումով երեխան սառած է եղել: Բնածին արատ նորածնի մոտ չի հայտնաբերվել:
«Ունեցել է սրտի տոների հազվականություն, ցածր ճնշում: Եղել է կապտակարմրավուն երանգով: Երեխան հասուն նորածին է՝ մի քանի ժամական, ամենաշատը` 6, քանի որ պորտալարը դեռ թաց էր»,-Sputnik Արմենիային ասաց հիվանդանոցի վերակենդանացման բաժնի բժշկուհի Մարգարիտա Հարությունյանը` հավելելով, որ թեև երեխան արատ չունի, բայց ունի բուժման կարիք:
Երեխան փաթաթված է եղել բարակ ծածկոցով ու մեկ տակաշորով` կեղտոտ ու անխնամ, տակաշորը եղել է հողոտ, պատված խոտի մնացորդներով: