ՄամուլՏեսանյութ

Հայաստանում «COVID»-ի բռնկման 4-րդ փուլ կլինի. այն մեզ համար կարող է լինել շատ ծանր․ Արմեն Մուրադյան

Հայաստանում «COVID»-ի բռնկման 4-րդ փուլ կլինի. այն մեզ համար կարող է լինել շատ ծանր․ Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն իր ֆեյբուքյան էջում գրառում է արել COVID-ի բռնկման չորրորդ ալիքի մասին, որի մասին խոսել է Հանրային հեռուստաընկերության եթերում։

«Սիրելի քաղաքացիներ, հնարավոր է ունենանք COVID-ի բռնկման չորրորդ փուլ․ դա շատ ռեալ է։

Ես բնավ չեմ ուզում ահի մթնոլորտ ստեղծել, բայց այն, ինչ որ մենք անցել ենք՝ պարտավորեցնում է, որ պատրաստ լինենք, համակարգը պատրաստ լինի, հիվանդանոցային համակարգերը պատրաստ լինեն, առաջնային օղակները պատրաստ լինեն։

covid 19

Չորրորդ ալիքը մեզ համար կարող է լինել շատ ծանր․ նախ՝ հոգնած է համակարգը, մարդիկ ուղղակի սպառված են․ մեզ համար վտանգավոր է չորրորդ փուլը»։

Տեսանյութը ստորև

Կիսվել