Ազատ խոսքՄամուլ

«Ադրբեջանցիներն ինչ-որ գործողություն են անում Թարթառ գետի հետ կապված». բնապահպան

«Ադրբեջանցիներն ինչ-որ գործողություն են անում Թարթառ գետի հետ կապված». բնապահպան

Բնապահպան, լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի ընկերներ, այս անգամ այցս Արցախ ջրային ռեսուրսների հետ է կապված։ Արցախցիներից ահազանգ էի ստացել, որ ադրբեջանցիներն ինչ-որ գործողություն են անում Թարթառ գետի հետ կապված։ Ջուրը պխտորվում էր, իսկ ճանապարհը, որ հայկական Գետավան գյուղով է անցնում, ադրբեջանական կողմը օգտագործում է ծանր տեխնիկա տեղափոխելու համար։

Խոսքը Քարվաճառի հատվածից հին Գանձակ/Կիրովաբադ տանող ճանապարհով Թարթառ գետի ջրերը տեղափոխելու մասին է։

tartar

Որոշ մարդիկ ահազանգս աներևակայելի համարեցին։ Հիմա ունեմ ավելի շատ փաստեր, որ այնուամենայնիվ, ոչ թե կիլոմետրերով Մռովի լեռների միջով են տանելու ջուրը, այլ նախկին Կիրովաբադ տանող (Յանմաղ-Չոպռլու) հատվածով։

Ենթադրաբար, կկառուցեն ջրահավաք ավազան, որ ինքնահոս ապահովեն գետի ուղու շեղումը։ Ավելի մանրամասն կլինի իմ տեսառեպորտաժում։

Բայց արդեն իսկ տեսեք հա՛մ Թարթառն է պղտոր, հա՛մ Սարսանգի ջրամբարը, որը միայն Թարթառով է սնվում, սակավաջուր է նախորդ տարիների համեմատ։ Բացի դա Քարվաճառի կողմից մեծ ժայռաբեկոր քարեր են տանում ադրբեջանցիները»։

Կիսվել