ՄամուլՏեսանյութ

Ովքեր են ՔՊ-ի Ազգային ժողովի նոր պատգամավորները

Ովքեր են ՔՊ-ի Ազգային ժողովի նոր պատգամավորները

ArmLur.am-ը նոր շարք է սկսում, որով ներկայացնելու ենք խորհրդարան անցած քաղաքական ուժերի ցուցակում ներառված այն «անծանոթներին», որոնք կարող են վերջնաարդյունքում Ազգային ժողովի պատգամավոր դառնալ: Մեր շարքը կսկսենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: Այս ցուցակում առաջին 50-ը պատգամավորներ են, մարզպետներ կամ կառավարության այլ անդամներ, որոնք հայտնի են հանրությանը:

Ցուցակի 51-րդ համարում Կոնդի առանձնատների տնտեսություն ՊՈԱԿ, Դարեսկիզբ ՍՊԸ տնօրեն Արուսյակ Մանավազյանն է: Նա ԿԸՀ ներկայացրած գույքի եւ ունեցվածքի մասին հայտարարագրում շարժական կամ անշարժ գույքի վերաբերյալ տվյալներ չի ներկայացրել:

lilit kirakosyan

Հայտարարագրից տեղեկանում ենք, որ մեկ տարվա ընթացքում նա մոտ 13 մլն դրամի եկամուտ է ունեցել չորս աշխատանքի վայրից՝ ՊՈԱԿ-ից մոտ 6 մլն դրամ, 2 մլն դրամ Դարեսկիզբ ՍՊԸ-ից, 2 մլն 843 հազար դրամ «Մեր Տպարանը» ՍՊԸ-ից եւ 3.5 մլն դրամ ՔՊ-ից:

63-րդ համարը Մ․ Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ, գիտաշխատող Ալխաս Ղազարյանն է, նա Գեղարքունիքի մարզից է, մեկ տարվա ընթացքում ինստիտուտից 800 հազար դրամի եկամուտ է ունեցել որպես աշխատավարձ, իսկ հայտարարագրման պահին էլ 500 հազար դրամ դրամական միջոց:

Կապանի թիվ 3 միջն․ դպրոց, ուսուցչուհի Մարինա Ղազարյանը 66-ն է: Նա Կապանում ունի բնակարան, որի սեփականատերն է, եկամուտը կազմել է 2 մլն դրամ, սակայն չունի շարժական կամ անշարժ գույք:

Առավել մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում

Կիսվել