«Հանձնարարել եմ 6-ամսյա ժամկետով արգելափակել այցելուների մուտքը». Ռոմանոս Պետրոսյան
«Հանձնարարել եմ 6-ամսյա ժամկետով արգելափակել այցելուների մուտքը». Ռոմանոս Պետրոսյան
Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը գրել է.
«6-ամսյա ժամկետով կարգելափակվի այցելուների մուտքը «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք
Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով Սևանա լճի մակարդակի բարձրացման, ինչպես նաև համավարակով պայամանավորված Նորաշենի արգելոցի և Նորաշենի արգելավայրի տարածք մարդկանց հոսքը սահմանափակելու արդյունքում հայկական որորի արգելոցի և արգելավայրի ափամերձ ցամաքային տարածքներում ձվադրման, մարդկային գործոնի ազդեցության նվազման արդյունքում վերջին տարիներին չվահյուր թռչունների տեսակների և քանակի ավելացման հանգամանքը՝ հանձնարարել եմ 6-ամսյա ժամկետով արգելափակել այցելուների մուտքը «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք։
Իրականացվելու է խիստ վերահսկողություն՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահնորդական հատուկ ջոկատի և մի շարք այլ գերատեսչությունների և իրավապահ մարմինների սերտ փոխգործակցությամբ։
Վստահ եմ, որ մեր քաղաքացիներն ըմբռնումով կմոտենան այս սահմանափակումներին և կցուցաբերեն բարձր քաղաքացիական ինքնագիտակցություն»։