Պուտինն ու Ալիևը պայմանավորվածություն են ձեռք բերել
Պուտինն ու Ալիևը պայմանավորվածություն են ձեռք բերել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Հարավային Կովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման աշխատանքների ակտիվացումը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ:
«Դիտարկվել են 2020-ի նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների իրագործման գործնական ոլորտները։
Հատուկ ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման եռակողմ ձևաչափով աշխատանքի ակտիվացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալևը հեռախոսազրույցի ընթացքում նաև հաստատել են ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու մտադրությունը։