Արթուր Վանեցյանը մանդատները վերցնելու որոշման մասին (Տեսանյութ)
Արթուր Վանեցյանը մանդատները վերցնելու որոշման մասին (Տեսանյութ)
Եթե մեր թիմը ի վերջո որոշում կայացնի, որ գնում է խորհրդարան, այսինքն՝ վերցնում է մանդատները, ես միանշանակ թիմին մենակ չեմ թողնի,կգնամ խորհրդարան ու կշարունակենք մեր պայքարը։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի առաջին համար Արթուր Վանեցյանը։
«Բոլոր այն խնդիրները , որոնք արձանագրվել են մեր թիմի կողմից, դրանց բոլորի հետ կապված կտրվի ընթացք, դա կլինի թե վերահաշվարկ, թե կլինի այլ քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ իրականացնելով ՍԴ դիմելու պրոցես։
Մենք ամբողջ գործիքակազմը օգտագործելու ենք»,- ասաց Վանեցյանը։
Տեսանյութը ստորև