Ադրբեջանի ԱԳ նախարարը՝ ՀՀ-ում անցկացված ընտրությունների մասին
Ադրբեջանի ԱԳ նախարարը՝ ՀՀ-ում անցկացված ընտրությունների մասին
Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, Բաքուն այդ ուղղությամբ առաջարկություն է արել Երևանին, հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:
«Այս հարցում մեր դիրքորոշումն անփոփոխ է»,- ասել է Բայրամովը:
Անդրադառնալով ՀՀ-ում տեղին ունեցած ԱԺ ընտրություններին՝ նշել է. «Երեկ, ինչպես հայտնի է, Հայաստանում տեղի են ունեցել խորհրդարանական արտահերթ ընտրություններ:
Սպասվում է կառավարության ձևավորում։ Կարծում ենք, որ այս գործընթացների արդյունքում Հայաստանի ղեկավարությունը ճիշտ, իրական հետևություններ կանի քաղաքական ճգնաժամից»: