«Ամուսինս առաջին անգամ է Հայաստանում». Գոհար Ավետիսյանն ընտանիքի հետ Հայաստանում է
«Ամուսինս առաջին անգամ է Հայաստանում». Գոհար Ավետիսյանն ընտանիքի հետ Հայաստանում է
Մոսկվայաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը ընտանիքի հետ ժամանաել է Հայաստան։
Ինստագրամի իր էջում Գոհարը նշել է, որ ամուսինն առաջին անգամ է Հայաստանում։ Նա ցույց է տվել, թե ինչպես են այցելում իր մայրական տատիկին՝ Շուրային, ով Գեղարքունիքի մարզի՝ Լիճք գյուղից է:
«Պատուհանից այն կողմ Սևանա լիճն է, մեքենայում հերթով իրար անեկդոտներ են պատմում իմ երկու սիրելի տղամարդիկ, մայրս հեռախոսով ինչ-որ խաղ է խաղում, իսկ ես հաճույք եմ ստանում այս ամենը տեսնելով»,- գրել է Գոհարը:
Դիմահարդարը ցույց է տվել ամուսնու և տատիկի առաջին հանդիպումը: Տատիկը Գոհարին երջանկություն է մաղթել և խորհուրդ տվել՝ խելոք լինել: